«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նոր շրջադա՞րձ, թե՞ վերադարձ

Նոր շրջադա՞րձ, թե՞ վերադարձ
19.06.2016 | 03:00

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի նախագահի առանձնազրույցը և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Տեղեկատվությունը հրապարակվել է երեկ, այսինքն՝ մեկ օր անց, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն հայտարարել են, որ մասնակցելու են Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպմանը, և արձանագրում է եռակողմ ձևաչափ: Իսկ ու՞ր մնացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Որևէ տեղեկատվություն չկա նաև հանդիպմանը արտաքին գործերի նախարարների մասնակցության կամ Սանկտ Պետերբուրգ մեկնելու մասին, թեպետ կարելի է համարել, որ դա ինքնին հասկանալի է: Այդ դեպքում՝ Պետերբուրգու՞մ է լինելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞ւ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումը ի սկզբանե պարուրվում տեղեկատվական անորոշությամբ՝ նախ ՌԴ ԱԳՆ կայքում հաղորդագրության բովանդակություն է փոխվում, հետո ՌԴ նախագահի օգնականն է տեղեկատվություն տարածում եռակողմ հանդիպման մասին, որին հաջորդում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցության լուրը, հիմա պաշտոնապես հաղորդվում է եռակողմ հանդիպման մասին: Իրավիճակն անընդհատ փոփոխվո՞ւմ է, թե՞ տեղեկատվությունը չի արտացոլում իրավիճակը:

Դիտվել է՝ 2172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ